ՌԴ Ռյազան քաղաքում վաղը ՝ փետրվարի 17 –ին կսկսվի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մասնակիցների շարքում կլինեն նաև մեր երկրի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ մրցաշարը մեր թիմի համար նաև փորձնական – ստուգողական բնույթ կկրի: Նպատակ կա երիտասարդներով համալրված մեր թիմում տեսնել, ընտրել այն արժանիներին, որոնք Հայաստանը պետք է ներկայացնեն մարտի 13-19-ը Ռումինիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: